Մարտի 4–ին ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիրի» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արաբկիր» ԲԿ–ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Գյուլբուդաղյանը։

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ երեխայի մահը գրանցվել է ժամը 23։30–ին։

Հիշեցնենք, որ մարտի 4–ին ժամը 15։20–ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Լեփսուսի փողոցի մանկապարտեզից սրտի կանգով 2015թ. ծնված երեխա է ընդունվել Արաբկիր ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունք։ Ըստ Shamshyan.com–ի՝ մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաների հանգստի ժամանակ, երբ բոլորը քնած են եղել, տարօրինակ ձայներ է լսել և մոտենալով՝ ստուգել է քնած երեխաներին և աղջնակին հայտնաբերել է, երբ նա արդեն փխսել է: Դաստիարակչուհին միանգամից մի քանի հոգու հետ, այնուհետև ժամանած բժիշկների հետ, փորձել են հնարավորինս օգնել երեխային, որից հետո արդեն երեխան տեղափոխվել է Արաբկիր բժշկական կենտրոն:

Ժամը 23։30–ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։

Երեկ հիվանդանոց տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է http://videorulon.ru/archives/36263

Загрузка...