Հունվարի 25-ին ԱՄՆ-ում ցուցադրվելու է նոր վավերագրական ֆիլմ, որն ապացուցում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մանկապիղծ լինելու կասկածները:

Չորս ժամանոց ֆիլմը կոչվում է Leaving Neverland: Դրա նախնական ցուցադրությունները կազմակերպվել են Սանդենս կինոփառատոնի շրջանակում, անվտանգության խստացված պայմաններում:

Դրանում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները համապատասխանաբար 10 և 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը:

Ֆիլմի պրեմիերան կայանալու է ԱՄՆ Յուտա նահանգի Պարկ Սիթի քաղաքի կինոթատրոններից մեկում: Ցուցադրությանը ներկա են լինելու նաև ֆիլմի «հերոսները»:

Սանդենս կինոփառատոնի ներկայացուցիչները պատմել են, որ տղաների պատմությունը սարսափելի տպավորություն է գործել: Այն բացահայտել է, որ ճանաչումը սիրված երգչին թույլ է տվել բացասական ազդեցություն ունենալ երկու տղաների կյանքի վրա:

Հայտնի է, որ Մայքլ Ջեքսոնի դեմ բազմիցս նմանատիպ մեղադրանքներ են հնչել, սակայն այս ֆիլմում արդեն բերվել են անհերքելի ապացույցներ: Ֆիլմը ցուցադրվելու է նաև ամերիկյան հեռուստատեսությամբ:

Загрузка...