Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 11-ին, Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Հ. Շահվալադյանը հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։

Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Արման Մարգարյանն է։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Загрузка...