Tert.am-ը գրում է.

Արամեն և Աննա Թովմասյանն օրերս են վերադարձել եվրոպական շրջագայությունից: Զույգի համար ուղևորությունը եղել է ոչ թե ընտանեկան հանգստի, այլ Արամեի համերգային շրջագայության նպատակով, իսկ Աննան ու դուստրը՝ Աննա Մարիան, ընկերակցել են նրան, որպեսզի Ամանորը միասին անցկացնեն:

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է ընտանեկան շրջագայության և 2019-ին սպասվող երաժշտական նորության մասին:

Աննան ասաց, որ 14 օրվա ընթացքում իրենք եղել են Ֆրանսիայում, Գերմանիայում և Հոլանդիայում: Աննա Մարիան առաջին անգամ չէ ճամփորդում ծնողների հետ, բայց առաջին անգամ է հայրիկի համերգային շրջագայության մաս կազմում:

«Ուզում էինք Նոր տարին միասին դիմավորել։ Քանի որ Արամեի համերգները համընկան տոնական օրերին, որոշեցինք միասին մեկնել: Համերգների ընթացքում շատ դժվար է հանգստանալ, բայց ընտանեկան ժամանցի համար ժամանակ հատկացրել ենք: Շատ ենք զբոսնել, այցելել խանութներ, ռեստորաններ,-ասաց Աննան, ապա ավելացրեց, որ դուստրն իրեն բավականին լավ է դրսևորել ճամփորդության ընթացքում,– Այնուամենայնիվ, երեխայի հետ ճամփորդելը շատ դժվար է, հատկապես, մեքենայով կամ ինքնաթիռով քաղաքից քաղաք տեղափոխվելիս: Այդ իմաստով շատ ծանր էր։ Երբ վերադարձանք, մեզ հարցնում էին՝ լավ հանգստացա՞ք, Արամեն պատասխանում էր, որ մեզ այս ուղևորությունից հետո է պետք հանգստանալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...