Загрузка...

Եվս մեկ տրանսգենդեր անձ ստացավ անվանափոխված անձնագիր…

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Դիանա Ղզրոյանին նոր անվանափոխված անձնագիր ձեռք բերելու կապակցությամբ։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը կից Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման գործակալությանը (ՔԿԱԳ) բարեխիղճ աշխատանքի համար։ ՔԿԱԳ-ի հետ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը աշխատում է 2016թ․-ից և նրանց հետ փոխհամագործակցության արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լինելով Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին գործող տրանսգենդեր կազմակերպությունը, շարունակելու է աջակցել տրանսգենդեր անձանց լուծելու իրենց առաջ ծառացած խնդիրները։

Загрузка...