Դերասանուհի Յուլիա Ֆինկն անցած տարի մայրացավ՝ ունենալով զույգ որդի: Դերասանուհին այս առիթով կլորիկ փորիկով լուսանկար է հրապարակել և արել հետևյալ գրառումը. «2018-ն առատաձեռն տարի էր: Հրաշալի կուլմինացիայի տարի: Դրա մեծ մասն անցավ մայրության սպասումների ու ֆանտաստիկ զգացողությունների բացահայտումներով։ Ապրումներս մեծ էին, բայց դրանց մասին բարձրաձայնելու ցանկությունը՝ փոքր: Այդ լռության մեջ ես ուժեղ ու պաշտպանված էի: Ինձ վիճակված էր միանգամից երկու կյանք լույս աշխարհ բերել…

Շնորհակալ եմ Աստծո ու շռայլ պարգևի համար: Իմ փորձը ինձ ցույց տվեց՝ փորձությունները հավատի ու հավատքի ուժը ստուգելու համար են, սա մեզ կոփեց, վեհացրեց ու միավորեց։ Շնորհակալ եմ ձեր անթիվ շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար, դրանք բոլորն անկեղծ էին, ես դա զգացի։ Շնորհակալ եմ 2018-ին, շնորհակալ եմ տիրոջը… Բարով մնաս, 2018, և բարի գալուստ, 2019, քեզ սպասում եմ հավատով ու մեծ ոգևորությամբ»:

Загрузка...