Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, սիրելի, հարգելի հայրենակիցներ, ձեր ցավը տանեմ, խնդրոււււմ եմ դադարեցրեք այս վիրտուալ անեծքները:

Ինչու եք նման բաներ տարածում: Դուք ստանում եք բավակն չի, դուք էլ ձեր հերթին տարածում եք: Մի վախեցեք, ոչ մի վատ բան էլ չի կատարվի: Այս շղթայական ռեակցիայի վերջը տվեք խնդրում եմ: Կամ գոնե ինձ խղճացեք և մի ուղարկեք, այլևս նյարդերս տեղի են տալիս:

Ես շատ բարեկիրթ մարդ եմ և ամեն ուղարկողին վիրավորել կամ նեղացնել չեմ ցանկանում, բայց ինձ այսուհետև նման անհեթեթ բաներ ուղարկողներին արգելափակելու եմ:

Հ.Գ. և շատ եմ խնդրում, Աստծու անունը զուր տեղը մի՛ տվեք»:

Загрузка...