Загрузка...

Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում կրկին լարված է: Այնտեղ բողոքի ակցիա է ընթացել ընդդեմ հայերի. ցույցի մասնակիցները, որոնք արդեն ցրվել են, բղավել են «վառել հայերին»:

Միտինգի ու դրա պատճառ հանդիսացող դեպքի մասին  յութուբով տեսանյութեր տարածողները հիմնականում  հակակառավարական ալիքներն են ու Ադրբեջանի դրոշներով օգտատերերը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։ Սպանության կասկածյալներից երեքը հայեր են։

Ներկայացնում ենք նաև Կարագանդայի հայ համայնքի արձագանքը քաղաքում տեղի ունեցած այսօրվա բողոքի ցույցին.

Կարագանդայի հարգելի բնակիչներ, մենք՝ Կարագանդայի հայ համայնքը, խորապես ցավում ենք տեղի ունեցած միջադեպի համար, որը մարդային կյանք խլեց:

Ցավոք սրտի, միջադեպին մասնակցել են նաև հայ երիտասարդներ: Մենք խորը վշտով ցավակցում ենք մահացած երիտասարդի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Մենք մեղադրում են մեղավորներին և հայտարարում, որ անկախ ազգային պատկանելիությունից,մեղավորները պիտի պատժվեն: Բազմազգ Ղազախստանը դարձել է մեր հարազատ տունը:

Մենք շնորհակալ ենք ղազախ ժողովրդին բարության և մեզ համար դժվար տարիներին օգնություն ցույց տալու համար:

Մեր եղբայրական ազգերը միշտ ապրել են և կապրեն հաշտ ու խաղաղ:

Загрузка...