Загрузка...

2016 թ. հունիսի 24-ին յուրահատուկ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի պատմության մեջ: Երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված հնգյակ:Հերոսուհի մայրը Օդեսայի 37-ամյա բնակչուհի Օքսանա Կոբելեցկայան է: Հետաքրքիր է, որ նրա ընտանիքում երբեք նույնիսկ երկվորյակ չի եղել:

«Մեր ընտանիքներում և՛ իմ կողմում, և՛ ամուսնուս երբեք երկվորյակ կամ եռյակ չի եղել: Երբեք չէի մտածի, որ ինձ հետ կարող է սա տեղի ունենալ»,- պատմում է Օքսանան:

Նա և ամուսինն արդեն ունեցել են 3-ամյա դուստր և որոշել են ևս մեկ երեխա ունենալ: Որքան են զարմացել, երբ հղիության 8-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացել են այս լուրը:

«Կին բժիշկը, որը հետազոտում էր, անասելի ուրախացավ: Չէ՞ որ այսպիսի բան շատ հազվադեպ է լինում հետազոտողի աշխատանքում: Հետո ճշգրտեց, որ 5 պտուղ հստակ երևում է, բայց կարող է և վեցերորդ լինել»,- հիշում է Օքսանան:

Ծննդաբերության ժամանակ մոր հետ բժիշկների ամբողջ թիմ է աշխատել, այդ թվում՝ բժշկության 2 պրոֆեսոր: Օքսանայի խոսքով՝ բժիշկներն իր վրա դողացել են, ինչպես բյուրեղյա ծաղկամանի վրա:

Արդյունքում լույս աշխարհ է եկել 5 հիասքանչ երեխա՝ 3 տղա և 2 աղջիկ: Նրանց անվանել են՝ Դենիս, Վլադիսլավ, Դավիդ, Դարյա և Ալեքսանդրա:

 

Загрузка...