Загрузка...

Դերասաններ Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիրոյանը շուտով լսարանին կներկայանան համատեղ երգով: Նրանք կներկայացնեն երաժշտական պոպուրի, հայտնի հայկական ու արտասահմանյան երգերի cover տարբերակ, որի հիման վրա արդեն նկարահանել են տեսահոլովակ:

«Մեկ տարուց ավելի ունեինք այս միտքը, երգերը նույնպես հավաքել էինք: Տարբեր ոճեր էինք փորձում, որպեսզի հասկանանք՝ ինչպես ավելի գեղեցիկ կստացվի և վերջնական կանգ առանք 9 երգից բաղկացած ցանկի վրա: Առաջին երգը Ռեյ Չարլզի՝ Hit the road jack-ն է, իսկ մնացածի մասին առայժմ չեմ ցանկանա նշել, որպեսզի անակնկալ լինի լսարանի համար»,-ասել է Հասմիկը:

Ամբողջությամբ՝ life.tert.am

Загрузка...