Загрузка...

Bravo.am-ը գրում է.

Շնորհավորանքների ու բարեմաղթանքների պակաս Մերի Ներսիսյանն նոյեմբերի 3-ին չի ունեցել: Հեռուստամեկնաբանը տոնում էր 32-ամյակը: Հաճելի առաջին անակնկալը նրան մատուցել են, դե, իհարկե, ընտանիքի անդամները:):

«Աղջիկս բացիկ էր պատրաստել, իսկ կեսգիշերին, երբ օրվա ավարտին 0 էներգիայով փորձում էի չքնել, ամուսինս ծաղիկներով, տորթով ինձ աշխուժացրեց: Վերջին 2 տարում տարօրինակ մի բան եմ նկատել. չեմ հիշում, թե քանի տարեկան եմ: Երբեմն ծիծաղելի իրավիճակներում եմ հայտնվում, երբ տարիքս են հարցնում: Մի քանի օր առաջ ամուսնուս հետ խոսում էինք, երբ ասացի`դե, մի քանի օրից 33 կդառնամ: Գոռն ասում է, բայց չէ՝ 32 ես լինում: Շատ ուրախացա, որ մի տարի դեռ կա 33-ամյակիս»,-BRAVO.am-ին ասել է Մերին ու հավելել, որ շատ երախտապարտ ու սիրով է ճանապարհել կարեւոր ձեռքբերումներով 31-ամյակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...