Загрузка...

Life.tert.am-ը գրում է.
Աննա Թովմասյանը տևական ժամանակ է՝ խոհարարական հմտություններով է կիսվում Ինստագրամի իր էջում: Նա հաճելի բացահայտում է որակում խոհանոցի հանդեպ իր սերն ու ձեռք բերած հմտությունները:

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է, թե ինչպես որոշեց հանրային դարձնել իր խոհանոցային գաղտնիքներն ու որքանո՞վ է գոհացնում Արամեին՝ համեղ ուտեստներով:

Աննան անկեղծացավ՝ նախկինում խոհանոցում ակտիվ չի եղել, շատ ճաշատեսակներ պատրաստելու եղանակը չի էլ իմացել. «Մինչև ամուսնանալը ոչինչ չեմ պատրաստել բացի ավանդական ձվածեղից, հետո, քանի որ և՛ ես, և՛ հատկապես Արամեն սիրում ենք համեղ ուտել և գերադասում ենք տանը սնվել, սկսեցի պատրաստել: Ամեն անգամ նոր բան եմ պատրաստում, թող անհամեստություն չթվա, բայց լավ է ստացվում: Նույնիսկ, երբ Նազենի Հովհաննիսյանն իր հաղորդման շրջանակում մեր տանն էր, առաջին անգամ հենց իրենց ներկայությամբ սաղմոնով ուտեստ պատրաստեցի: Ինձ ասում էին՝ մեկ անգամ փորձի, հետո գանք նկարահանելու, բայց ինձ հենց դա է դուր գալիս, որ չգիտեմ՝ ինչպես է ստացվելու։ Ինձ համար էլ է հետաքրքիր վերջնական արդյունքը»:

Նա նշեց, որ ամուսնական կյանքի սկզբնական փուլում, հատկապես, հայկական, ավանդական ճաշատեսակներ պատրաստելու հարցում դիմել է մայրիկի օգնությանը, հիմա արդեն հմտացել է:  «Համացանցից, խոհարարական տարբեր կայքերից գտնում եմ հետաքրքիր բաղադրատոմսեր և սկսում եմ պատրաստել,- ասաց  Աննան և ավելացրեց, որ հաճախ նաև ստեղծագործում է և ինքն է հորինում նոր ուտեստներ,- Երբեմն լինում է, որ կոնկրետ բաղադրատոմսի համար անհրաժեշտ մթերքները չեն լինում, սկսում եմ այդ պահին տանը եղած մթերքներից մի քանիսը համադրել ու ինչ-որ նոր ճաշատեսակ ստանալ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...