Загрузка...

Life.tert.am-ը գրում է.

Դերասանուհի Էլեն Ասատրյանը այսօր նշում է ծննդյան 22-ամյակը: Դերասանուհին ասում է՝ տարեդարձի օրը շատ է սիրում, քանի որ դա ևս մեկ հնարավորություն է ուշադրության կենտրոնում լինելու և գեղեցիկ խոսքեր լսելու համար: Tert.am Life-ի հետ զրույցում Էլենը պատմել է, թե ինչպես է սկսվել տոնական օրը, ինչ անակնկալ է ստացել և ինչպես է տոնելու տարեդարձը:

Էլենի համար տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից. «Առաջին շնորհավորանքը ստացել եմ իմ մտերիմ ընկերներից մեկի կողմից: Ուղիղ ժամը 12-ին էլ ծաղիկներ եմ ստացել,-ասաց նա և ավելացրեց, որ թեև գիտի ով է անակնկալի հեղինակը, սակայն չի ցանկանում նրան բացահայտել,-Երբ ժամանակը գա, ես չեմ թաքցնի ու ամեն ինչ ի ցույց կդնեմ»:

Դիտարկմանը, արդյոք կարելի է ենթադրել, որ դերասանուհու անձնական կյանքում փոփոխություն կա, նա պատասխանեց. «Դեռ չեմ ուզում խոսել այդ մասին: Փոփոխությունները կյանքի ընթացքում կերևան»:

Դերասանուհին ասաց, որ առանձնապես մեծ խնջույքների սիրահար չէ և նախընտրում է տարեդարձը նշել մտերիմ մարդկանց միջավայրում: Էլենի խոսքով, թեև ամեն տարի նախօրոք է որոշում՝ ինչպես է նշելու ծննդյան օրը, սակայն այս տարվա համար հատուկ որևէ բան չի մտածել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...