Загрузка...

Life.panorama.am-ը գրում է.

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք հղիությունից հետո հին քաշին վերադառնալու գաղտնիքի, նոր ֆոտոշարքի, առաջիկա անելիքների եւ ութ ամսական որդու մասին:

Մայրանալուց հետո ութ ամիսների ընթացքում Ելենան ուղիղ 35 կգ քաշ է կորցրել, իր խոսքով՝ դրան հասել է ճիշտ սննդակարգի եւ առողջ ապրելակերպի շնորհիվ:

«Հիմա շատերն են կազմվածքիս վերաբերյալ հաճոյախոսություններ անում, ինձ դա շատ հաճելի է, բայց ես այդ ուղղությամբ բավականին երկար ու լուրջ եմ աշխատել: Ընդհանուր առմամբ` ութ ամսում ազատվել եմ 35կգ ավելորդ քաշից, եւ դա շնորհիվ ճիշտ սննդակարգի ու առողջ ապրելակերպի, որը վարեցի բալիկս ունենալուց հետո: Ես դերասանուհի եմ եւ պարտավոր եմ միշտ կազմվածքս պահպանել, թեեւ կարծում եմ՝ անկախ մասնագիտությունից՝ ցանկացած կին պետք է միշտ հետեւի իրեն»,- նշեց դերասանուհին:

Ելենեն վերջերս նոր ֆոտոշարք է ներկայացրել, որի շուրջ աշխատել է լուսանկարիչՎահե Տտեպի հետ:

«Երբ քաշս եկավ իր նախկին չափին, հասկացա, որ ժամանակն է նոր ֆոտոշարք իրականացնելու: Խոսեցի Վահե Ստեպի հետ ու անցանք գործի: Կարծում եմ՝ բավականին հաջող համագործակցություն ունեցանք, ասեմ, որ ամեն ինչի վրա աշխատել ենք երկուսով, շատ մանրամասն ուսումնասիրել ու ընտրել ենք հագուստները, որով կկարողանայինք արտահայտել այն, ինչ ուզում էինք»,- պատմեց Ելենան:

Նրա խոսքով՝ ոչ մի հատուկ կերպար չեն շեշտել, պարզապես ցանկություն են ունեցել գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել՝ առանց հատուկ կերպարների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...