Загрузка...

Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնությունն ամենաշատ քննարկված ու բազմաթիվ սկանդալների հետ մտազուգորդվող միություններից է, որի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրերս հրապարակվել են Դիանայի կենդանության օրոք արված ձայնագրություններ, որում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նախկին անդամը պատմում է իր ամուսնական կյանքի ու տառապանքների մասին:

Ձայնագրություններից մեկի համաձայն՝ արքայադուստր Դիանան հարսանիքից մի քանի շաբաթ անց փորձել է կտրել երակները:

«Ես այնքան էի սիրահարված ապագա ամուսնուս, որ չէի կարողանում աչքս կտրել նրանից: Համոզված էի, որ աշխարհի ամենաբախտավոր աղջիկն եմ, որ նա հոգ է տանելու իմ մասին: Բայց, իրականում, սխալվում էի»,-նշել է Դիանան:

Նա նաև պատմել է, որ իրեն հանգիստ չի տալիս ամուսնու ու Կամիլա Պարկերի սիրավեպը:

«Երբ քայլում էի դեպի խորան, հայացքով փնտրում էի Կամիլային, գիտեի, որ նա անպայման այնտեղ է լինելու: Հանկարծակի տեսա նրան: Նա կանգնած էր գունատ՝ որդու կողքին: Այդ պահը ես հիշում եմ մինչև հիմա: Մինչդեռ բոլորը մեր շուրջ ուրախանում էին, քանի որ համոզված էին, որ մենք երջանիկ ենք: Ամուսնությունից հետո ամեն ինչ շատ ավելի վատ էր: Մեղրամսի 2-րդ օրվանից երջանիկ լինելու բոլոր հույսերս ի չիք եղան: Կամիլան ինձ համար մոլուցք էր դարձել: Ես անընդհատ նրա մասին էի մտածում:

Չէի վստահում Չարլզին ու կարծում էի, որ նա ամեն 5 րոպեն զանգահարում էր Կամիլային ու հարցնում, թե ինչպես վարվի: Ես ընկճախտի մեջ էի ու փորձեցի կտրել երակներս»,-պատմել է արքայադուստրը մեկ այլ ձայնագրությունում:

Հայտնի է, որ Դիանան սկանդալային բացահայտումներով ձայնագրությունները վստահել էր գրող Էնդրյու Մոչթոնին, որն ավելի ուշ դրանց հիման վրա գիրք է գրել: Այժմ ձայնագրությունները հրապարակվել են ամբողջությամբ:

Աղբյուրը

Загрузка...