Загрузка...

Lragir.am-ը գրում է.

Դա ցույց է տալիս քաղաքականության մեջ Ռոբերտ Քոչարյանի ընկալումների մակարդակը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մեդիամաքս գործակալությանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն դրվագին, որտեղ նա ասում է, թե «Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ գլուխ է դրել իր հետ»:

«Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն Հայաստանում չկա, եւ ինքն այդ մասին հայտնել է նաեւ ռուսական Կոմերսանտի հետ հարցազրույցում: Իսկ Կոմերսանտի հետ զրույցը Նիկոլ Փաշինյանն ունեցել էր Պուտինի հետ սեպտեմբերի 8-ի հանդիպումից հետո:

Ուշագրավ է, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոն չլինելու մասին իր գնահատականը Նիկոլ Փաշինյանը վերհաստատում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումից հետո, որը նախօրեին տեղի էր ունեցել Փարիզում:

Քննարկե՞լ է Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի հարց Մակրոնի հետ՝ որից հետո էլ վերհաստատում է Պուտինի հետ հանդիպումից հետո Կոմերսանտին ասածը, թե ոչ: Դա բարդ է ասել: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայ համայնքի հետ զրույցում հայտարարել էր, որ չի նախընտրում ներքաղաքական հարցեր քննարկել արտաքին դերակատարների հետ: Մյուս կողմից, այստեղ հենց էական է ընկալումների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, այն, որ սա «քուչի կռիվ» չէ:

Վարչապետն ակնարկում է տեղի ունեցողի մասշտաբների ընկալման խնդրի մասին, որ կա Ռոբերտ Քոչարյանի մոտ, ու ոչ միայն նրա, այլ նախկին իշխանության տարբեր խմբերի գերակշռող մասի, նաեւ հանրային, քաղաքական այլ միավորների ու անհատների մոտ:

Այդ իմաստով հատկանշական է, որ Փաշինյանը Քոչարյանի գործոն չլինելու մասին հայտարարում է թե Պուտինի, թե Մակրոնի հետ հանդիպումներից հետո: Քոչարյանը տվյալ պարագայում միայն երկրորդ նախագահը չէ, այլ նախորդ համակարգի, կամ պարզապես հին Հայաստանի խորհրդանիշը: Ընդ որում, հին Հայաստանի ոչ միայն զուտ ներքին հարցերի, կառավարման եւ իշխանության բնույթի տեսանկյունից, այլ նաեւ արտաքին հարաբերությունների ու դերակատարության արեալի:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:

Загрузка...