Загрузка...

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի Երևան-Երասխավան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 TA 433 համարանիշի, Iveko մակնիշի 777 ՕR 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 11 ZZ 011 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Загрузка...