Սոֆյա Նավասարդյանը ոչ թե վարսավիրն է, այլ զբաղվում է արարողակարգային հարցերով. պարզաբանում վարչապետի տիկնոջ վարսահարդարի՝ օգնական նշանակվելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ վարչապետի օգնական նշանակվել է Սոֆյա Նավասարդյանը, ով, շրջանառվող լուրերի համաձայն, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է:
Արմեն Եղոյանը նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը ոչ թե վարսավիրն է, այլ զբաղվում է արարողակարգային հարցերով, վարչապետի և առաջին տիկնոջ արտաքին տեսքի հետ կապված հարցերով, քաղաքական իմիջի ձևավորմամբ:
«Ունի պետական կառավարման մարմինների հետ խորհրդատվական համագործակցության ավելի քան ութ տարվա փորձ: Վարչապետի որոշումն է, թե ով լինի իր օգնականը և որ հարցերով»,-ասաց նա և նշեց, որ հակասություն չկա:
Նա նշեց, որ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի օգնական է աշխատում վճարովի հիմունքներով և պետական բյուջեից է աշխատավարձ ստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։