Загрузка...

Հայաստանի մեկ քաղաքացի զոհվել է ևս չորսը վիրավորվել են Դուշեթի շրջանում(Մցխեթա-Մթիանեթի շրջան) տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի ցերեկը՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու վրա, որը տանում է դեպի Վրաստանի՝ Ռուսաստանի հետ սահման։ Պասանաուրի գյուղի մոտ ավտոմեքենան բախվել է բեռնատարին։ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ 55-ամյա քաղաքացի։

Մարդատար ավտոմեքենայի երեք մյուս ուղևորները վիրավորվել են։ Նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են։ Տարածված տեղեկատվության համաձայն՝ տուժածների մեջ կա երեխա և հղի կին։ Ինչ վերաբերում է բեռնատարի վարորդին, նա վթարի ժամանակ աննշան վնասվածքներ է ստացել։ Բոլոր չորս տուժածները տեղափոխվել են Դուշեթի գյուղի շրջանային հիվանդանոց։ Հետաքննությունն իրականացվում է «Մարդու մահվան պատճառ դարձած երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հոդվածով: Հոդվածը նախատեսում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ պատիժ։

Загрузка...