Загрузка...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի Կորեպինա փողոցի բնակչուհի, 22-ամյա Վալերիա Սորոկինան:
Օգոստոսի 26-ին Վալերիան փորացավեր է ունենում, տանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որպեսզի սոնոգրաֆիա անեն: Մի քանի օր մնում է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: 5 օր բժիշկները մեր կյանքը կերան, 5 օր բուժում էին ասպիրացիոն թոքաբորբի դեմ ու ասում էին, որ դեպի լավն է գնալու:

Մահանալուց 2 ժամ առաջ ռենտգեն արեցին ու իրենցից գոհ ասեցին, որ շատ լավա թոքերի վիճակը, իբրև ասպիրացիոն թոքաբորբը էնքանա բարդացել որ դարձելա թարախային թոքաբորբ ու դա էլ էնքանա բարդացել, որ ձախ թոքը պատռվելա: Մենք պնդում ենք որ շլանգը միացնելուց նրանք վնասել են թոքը:
Մենք գիտենք, որ Վալերիային հետ չենք բերի, բայց ուզում ենք, որպեսզի պատկան մարմինները հետամուտ լինեն ու նման վայ բժիշկներին ազատեն իրենց աշխատանքից, որպեսզի հետագայում մեր նման մի նոր ընտանիք այդ վիշտը չզգա: Վստահ ենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում կսկսեն մարդկանց ականջներից լափշա կախել, թե իբրև իրենք մեղավոր չեն:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Загрузка...