Загрузка...

Նույնիսկ, եթե մարզվում եք և պահպանում առողջ սնվելու կանոնները՝ հորմոնային անհավասարակշռությունը կարող է խանգարել ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Հորմոններն օգնում են հավասարակշռել ամեն ինչ` նյութափոխանակությունից, մինչև մարմնի ճարպային կուտակումներ։ Հորմոնային հավասարակշռությունը վերականգնելու նպատակով կարող եք սննդակարգ ներառել հետևյալ մթերքը։

1. Ավոկադո։ Ավոկադոն հրաշալի մթերք է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։ Այն օգնում է արյան մեջ նկատելիորեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը, հավասարակշռում է կորտիզոլի մակարդակը և նվազեցնում է բորբոքումները։

2. Ընդեղեն։ Քաշի կառավարման գործում մեծապես օգնում է նաև ընդեղենը։ Նուշը սպիտակուցներ է պարունակում, ինչպես նաև մանրաթելեր, դանդաղեցնում է ածխաջրերի յուրացումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզը ևս մելատոնին է պարունակում, որը նպաստում է հանգիստ քնին։

3. «Գոջի» հատապտուղ։ Սրանք հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմն առողջ պահել։ Դրանք նաև մեծ քանակով երկաթ են պարունակում, հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն ունեն։ Այս հատապտուղը նաև սելեն է պարունակում, որն օգնում է լյարդի և իմունային համակարգի, ինչպես նաև վահանաձև գեղձի աշխատանքին։
4. Դարչին։ Դարչինը նյութափոխանակությունն արագացնելու և արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու հատկություն ունի, ինչն օգնում է նիհարել։ Այն նաև հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք օգնում են առողջ պահել օրգանիզմը։ Դարչինն օգնում է օրգանիզմում հավասարակշռել հորմոնները։
5. Կանաչ թեյ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյն արագացնում է նյութափոխանակությունն ու օգնում այրել ճարպերը։ Այն էներգիա է հաղորդում՝ արգելափակելով սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը։ Արդյունքում՝ այն օգնում է պայքարել որովայնի հատվածում կուտակված ճարպի դեմ։
6. Նուռ։ Նուռը հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկություններ ունի, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել մի շարք հիվանդությունների դեմ։ Նուռը սննդակարգ ներառելով՝ կարող եք նվազեցնել տրամադրության փոփոխությունները՝ օրգանիզմին օգնելով մի շարք խնդիրների դեմ պայքարում։

7. Քրքում։ Քրքումը սննդին յուրահատուկ համ է հաղորդում, բայց նաև նվազեցնում է բորբոքումը, ցավն ու այտուցվածությունը։ Այն օգնում է նաև հավասարակշռել հորմոնները և ամրացնել իմունային համակարգը։
8. Խնձոր։ Խնձորը հրաշալի հավելում է բոլոր այն անձանց սննդակարգին, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։
9. Բրոկոլի։ Բրոկոլին մեծ քանակով ֆիտոքիմիական նյութեր է պարունակում, որոնք մեծ նշանակությմուն ունեն նյութափոխանակության համար։
10. Չիայի սերմեր։ Այս սերմերը կարող եք ավելացնել գրեթե յուրաքանչյուր ճաշատեսակի։ Այն օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, ինչպես նաև մանրաթելեր։ Սերմերը կօգնեն հավասարակշռել հորմոնները, արյան մեջ շաքարի քանակը։

Загрузка...