Загрузка...

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուները կասկածում են, որ վերջինս սիրային նոր հետաքրքրություն ունի: Ըստ երկրպագուների՝ Քիմը կարող է գաղտնի սիրավեպ ունենալ 31-ամյա ռեփեր Դրեյքի հետ:

Բանն այն է, որ Դրեյքի երկրպագուները նրա նոր՝ In My Feelings երգում մի բան են լսել, ինչը կարող է սկանդալ առաջացնել Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում:

Ռեփերը երգում է Kiki-ի հանդեպ սիրո մասին. այդպես են Քիմին կոչում ընկերները:

Բացի դրանից՝ մեկ այլ երգում Դրեյքն ասում է, որ «սողոսկել է իր հարևանի տունը» հանուն սեռական հաճույքի: Իրական կյանքում Կալիֆորնիա նահանգի Hidden Hills-ում Քիմի տունը Դրեյքի առանձնատան հարևանությամբ է գտնվում:

Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Դրեյքի հետ սեքսի մասին լուրերը. «Երբեք նման բան չի եղել, վերջ պատմությանը»:

drake kim kardashian nick cannon

Загрузка...