Загрузка...

Armtimes.com-ը գրում է.

Պարզվում է Երեւանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները՝ կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները գլխավորող թեկնածուներից շատերը, ապրում են Երեւանի կենտրոնի էլիտար թաղամասերում: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած նրանց փաստաթղթերից:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյաննապրում է Այգեձոր թաղամասում, որը գտնվում է Ազգային ժողովի մոտակայքում: Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության («Իմ քայլը» դաշինք) թեկնածու Հայկ Մարությանն ապրում է Հանրապետության հրապարակի մոտակայքում՝ Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկում:

«Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանիբնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Մրցակիցներից ոչ պակաս էլիտար հատվածում է բնակվում նաեւ «Երեւանցիներ» դաշինքի առաջին համարը զբաղեցնող Արարատ Զուրաբյանը: Նրա բնակարանը գտնվում է Մաշտոցի պողոտայում: Կենտրոնում են բնակվում նաեւ ՕԵԿ-ի թեկնածու Մհեր Շահլգեդյանը եւ ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը: Նրանց բնակարանները գտնվում են համապատասխանաբար Մաշտոցի պողոտայում եւ Պուշկինի փողոցում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանի բնակարանը գտնվում է Արաբկիր թաղամասի Մամիկոնյանց փողոցում, Ժառանգության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ Նորք Մարաշում, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանինը՝ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Գերցենի փողոցում, «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանինը՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցում, Հայաստանի ժողովրդավարական միություն կուսակցության թեկնածու Գեւորգ Սանդալյանինը՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում: «Հայք» կուսակցության թեկնածու Գեւորգ Հովսեփյանն էլ ապրում է նույն շրջանի Գյուլիքեխվյան փողոցում, իսկ Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն էլ Արարատյան փողոցում:

Загрузка...