Загрузка...

Օգոստոսի 30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել մի քանի անձանց։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ  այդ անձինք եղել են Lexus մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և Toyota Land Cruiser Prado մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։

Բերման ենթարկվածներն են եղել Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արտաշես Գալստյանը, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Նազարյանը, Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Արթուր Սարգսյանը, Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակիչ՝ 39-ամյա Վահե Ասլանյանը և Երևան քաղաքի Ավան 14-րդ փողոցի բնակիչ՝ 43-ամյա Հայկ Ադոնցը։

Ոստիկանները անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, իսկ Toyota Prado-ի մեջ հայտնաբերվել է «Տոզ 34 ԵՌ» տիպի, «Ֆաբարմ» և «Բենելլի» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացաններ և 200-ից ավելի փամփուշտներ։

Загрузка...