Загрузка...

Armenpress.am-ը գրում է.

Սոչիի օդանավակայանում լույս սեպտեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ, հաղորդում է ՌԴ առողջապահության նախարարության կայքը:

«Սոչիի օդանավակայանում օդանավի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ պահին արտակարգ պատահարի արդյունքում տուժել է 18 մարդ, նրանցից երեքը երեխաներ են: Զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի տվյալներով, բուժօգնության է դիմել 19 մարդ:

«Սոչիի օդանավակայանում միջադեպից տուժածներին օգնություն է ցուցաբերվում: Բոլոր 166 ուղևորները շտապ տարհանվել են: Բժիշկները հետազոտել են 19 մարդու, որոնցից մեկը տեղափոխվել է Սոչիի մոտակա հիվանդանոց»,- պատմել է նա՝ հավելելով, որ բոլորին անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի լրացուցիչ օգնություն:

Ավելի վաղ հայտարարվել է 6 տուժածների մասին: Բացի այդ, սրտի տագնապից մահացել է օդանավակայանի ծառայողը:

ՌԴ առողջապահույան նախարարությունում հստակեցրել են, որ օդանավակայանում հոգեբաններ են աշխատում: «Իրավիճակը գտնվում է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա  Սկվորցովայի անձնական վերահսկողության ներքո»,- ընդգծել են գերատեսչությունում:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ UTair ավիաընկերության օդանավը, թռիչքի-վայրէջքի գոտուց սահել է գետը, արդյունքում՝ քանդվել է ինքնաթիռի թևը և շասին, հրդեհվել է աջ շարժիչը: Նավակողին բռնկված հրդեհից այրվել է ինքնաթիռի ձախ թևը, ինչպես նաև վնասվել էր քթամասը: Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Նրանք բոլորը տարհանվել են:

Загрузка...