Загрузка...

Arevelk.am-ը գրում է․

Շաբաթ օրը Ստամբուլի Գալաթասարա շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի և ստամբուլահայ լրագրող Արաթ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու հանդեպ (լուսանկարում): Այդ մասին տեղեկանում ենք Ստամբուլից, որտեղ 1995թ. մայիսից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր Ստամբուլի Գալաթասարա շրջանում բազմաթիվ  կանայք նստացույց են անում՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել իրենց որդիների, ամուսինների մասին, որոնք անհետ կորել են ձերբակալություններից հետո: Տարիների ընթացքում նրանց են միացել նաև տղամարդիկ:  Նստացույց անողների խումբը Թուրքիայում հայտնի է «Շաբաթ օրվա մայրեր»անվանումով: Նրանց նստացույցը վերածվել է շարժման, որը ոստիկանությունը ամեն կերպ փորձում է ճնշել:

«Դոկուզ հաբերի» փոխանցմամբ, հերթական բողոք-նստացույցի ժամանակ ոստիկանները կանանց բռնությամբ հեռացրել են տարածքից, ոմանք ձերբակալվել են: «Շաբաթ օրվա մայրեր»  շարժման հավաքի 700-րդ ժամանակ հրապարակում  են եղել նաև Կարո Փայլանը, ընդդիմադիր այլ պատգամավորներ, ինչպես նաև լրագրողներ: Ոստիկանությունը ոլորել է նրանց ձեռքերը և միայն Կարո Փայլանի հայտարարությունից հետո են բաց  թողել պատգամավորներին: Կարո Փայլանը ոստիկաններին ասել է, որ Թուրքիայում մի օր իրավիճակ է փոխվելու, և նրանք այլևս չեն կարողանալու բռնություն գործադրել:

Загрузка...