Загрузка...

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի կալանքից: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դատարանը բավարարել է Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

«Գրավի  չափը 20 մլն  դրամ է, գրավը  վճարել ենք, հիմա  փաստաթղթեր ենք ներկայացնում, նա շուտով ազատության մեջ  կլինի» -շեշտեց նա:

Հիշեցնենք, որ  Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...