Загрузка...

Life.panorama.am-ը գրում է.Անցանկալի մազերի հեռացումը մեր օրերում հատկապես աղջիկներին ամենահուզող խնդիրներից մեկն է: Life.panorama.am-ը այս թեմայի շուրջ լսել է  «Հելիոս» բժշկական կենտրոնի կոսմետոլոգ՝ Աննա Ավետիսյանի մասնագիտական խորհուրդները:

Մեր օրերում մազահեռացման տարբերակները բազմազան են, եւ այդ իսկ պատճառով երբեմն դժվար է լինում ընտրել դրանցից լավագույն տարբերակը: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում, որոնք են ամենաարդյունավետ միջոցները:

Անցանկալի մազերից ազատվելու տարբերակները մեր օրերում իսկապես, որ բազմազան են եւ ելնելով մեր տարիների փորձից՝ կարող ենք վստահությամբ հավաստել, որ լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օգտվել միայն նորագույն՝ վերջին սերնդի սարքավորումներից, որոնք ապահով են, արդյունավետ եւ իհարկե անցավ։ Կարեւոր է նախապես ճշտել անհրաժեշտ ցուցումները, հակացուցումները, ազդեցությունն ու արդյունավետությունը։ Անշուշտ, կարեւոր է նաեւ մասնագետի համապատասխան կրթությունը, վերապատրաստումներն ու փորձառությունը։ Անցանկալի մազերի անցավ եւ արդյունավետ հեռացումը խնդիր է, որը մշտապես փորձում է լուծել ժամանակակից էսթետիկ բժշկությունը: Գիտության այս ճյուղում ներկայում տեղի է ունենում իրական հեղափոխություն՝ շնորհիվ ապարատային էպիլացիայի նոր սերնդի տեխնոլոգիայի ներմուծման. «Առանց ցավի, առանց մազի» (Pain-Free, Hair-Free) պրոցեդուրան կատարյալ անցավ է:

Այս հարցում, թերեւս բացի ցանակալի արդյունքից ամենակարեւորը առողջությանը վնաս չհասցնելն է: Կան բազմաթիվ կարծիքներ, թե լազերային էպիլյացիան, ֆոտոէպիլյացիան, էլոսը կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչեւ առաջացնելով քաղծկեղ: Որքանով են այս կարծիքները համապատասխանում իրականությանը:

Քանի որ վերը նշված մազահեռացման տեխնիկաները տեղային ազդեցություն են ունենում եւ այն էլ միայն մաշկի վրա եւ ազդում են որոշակի խորությամբ, մենք միջամտության ժամանակ աշխատում ենք բացառապես մաշկի հետ, հետեւաբար ոչ մի այլ հյուսվածք չի ենթարկվում թերմոլիզի՝ գերտաքացման։ Իհարկե, այցելուների հարցերի շարանը շատ բազմազան է, դրանց գրագետ պատասխանների համար ցանկալի է դիմել համապատասխան մասնագետի։ Նշենք նաեւ, որ առողջական որոշակի խնդիրների դեպքում, լազերային մազահեռացման անհրաժեշտ է դիմել միայն տվյալ մասնագետի թույտվությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...