Загрузка...

Aysor.am-ը գրում է.

Հաշվի առնելով Հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված գնահատականը, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, ինձ համար սպասելի էր դատախազության նմանատիպ որոշումը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով դատախազության կողմից մի խումբ պատգամավորների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը մերժելուն։

«Բայց սպասելի չի նշանակում, որ հիմնավորված է, սա անհիմն ու չարդարացված որոշում է, որտեղ հստակ արհամարհվում է ԱԺ 45 պատգամավորի սոտրագրությունը»,-ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ այն չակերտավոր «հիմնավորումները», որ տվել է ՀՀ գլխավոր դատախազությունը, իր համար հիմնավոր չեն։

«Երբ երկու-երեք պատգամավորի ստորագրությամբ փոխվում է «Սասնա ծռերի» որոշ ներկայացուցիչների կալանքի միջնորդությունը ու նրանք ազատության մեջ են հայտնվում, իսկ երկրի 2-րդ նախագահը, որը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահ ու Ազգային հերոս, որը ինքնակամ վերադարձել է արտասահմանից, որպեսզի մասնակցի քննչական գործողություններին, նրա կալանքի տակ մնալը մնում է անփոփոխ, սա տարակուսելի է, սա անհիմն է»,-ասաց Է. Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...