Загрузка...

Aravot.am-ը գրում է.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հատուկ քննչական ծառայություն դիմում են ներկայացնելու այսօր՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար. «Մենք համապատասխան գրությունը պատրաստել ենք եւ այսօր ուղարկելու ենք ՀՔԾ եւ գլխավոր դատախազություն»:

Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի եւ ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»:

Ըստ Սաքունցի, պատգամավորի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի, որովհետեւ քրեական օրենսգրքի 226 հոդվածով արգելվում է «ատելություն, թշնամանք, խտրականություն քարոզելը», ինչպես նաեւ, ըստ Սաքունցի, խախտվել է ՔրՕրի 308 հոդվածը՝ չարաշահել է պաշտոնական դիրքը:

Մեզ հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Ես իրենց խորհուրդ եմ տալիս կարդալ քրեական իրավունքի գրականություն, ի՞նչ պաշտոնական դիրքի չարաշահման մասին է խոսքը: Ես որեւէ լծակ չունեմ արգելել որեւէ համասեռամոլի կատարել որոշակի գործողություններ, որն իր սեռական պատկերացումների շրջանակներում է: Ես ընդամենը կարծիք եմ հայտնել, որ դա մեր ազգային անվտանգության համար ներկայացնում է սպառնալիք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...