Загрузка...

Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 2-ին ժամը 20։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ։

Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Աղբյուրի փոխանցմամբմ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Նիկոյան փողոցի բնակարաններից մեկում 21-ամյա Աշոտ Հ.-ն կնոջ՝ 22-ամյա Ա. Պ.-ի հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, որից հետո Ա.Պ.-ն իրենց շենքի բակում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր։

Փաստի առիթով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Загрузка...