Загрузка...

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը պարզել է, թե ովքեր են դերասան Բեն Ավետիսյանի երեք ֆավորիտ հայ կանայք: Այս շարքի շրջանակում Բենը առանձնացրեց Սոֆի Դեւոյանի, Թամարա Հովհաննիսյանի եւ Շուշաննա Թովմասյանի անունները:

«Սոֆի Դեւոյանը իմ ֆավորիտ կանանց առաջին հորիզոնականում է: Նրա կին տեսակն ինձ համար շատ սիրելի է, կցանկանայի, որ մեր իրականության մեջ շատ լինեին նման կանայք: Արիստոկրատ, չկրկնվող ու յուրահատուկ ճաշակով՝ սա բնորոշում է նրան: Ընդ որում՝ Սոֆի Դեւոյանի պարագայում յուրահատուկ ճաշակ ասելով՝ նկատի ես ունենում թե արտաքինին, թե ներքինին: Մասնագիտությանս բերումով՝ ես շփում ունենում եմ նրա հետ, եւ շատ վաղուց եմ հասկացել, որ նա շատ խելացի ու գրագետ է, ինչը կնոջ համար ամենակարեւորն է»,- նշեց Բենը:

Հաջորդ կինը Թամարա Հովհաննիսյանն է, ով նաեւ Բենի դասախոսն է եղել: «Թամարա Հովհաննիսյանը, ով Մհեր Մկրտչյանի կինն է եղել, շատ խորը մարդ է, նա հետաքրքիր ու չափից ավելի կրթված կին է: Ինձ համար նա գունային մեծ երանգներ ունեցող կին է, որի հետ երբեք չես ձանձրանա: Թ. Հովհաննիսյանի հետ միշտ կարելի է առողջ բանավեճի դուրս գալ եւ շատ բան սովորել: Նա ինձ դասախոսել է գրեթե մեկ տարի, բայց դա ինձ համար շատ քիչ էր. Նրա հետ անդադար կարելի է շփվել: Թամարա Հովհաննիսյանը կյանքին այլ աչքերով է նայում եւ հենց դա էլ նրան առանձնացնում է մյուսներից»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...