Загрузка...

Tert.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանում են Մոսկվայում Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության դեպքը: Սպանվածի նախկին կինը՝ Աուրելիա Դունդուկը, տղամարդու հուղարկավորությունից հետո համաձայնել է հարցազրույց տալ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:

Երեսունիննամյա կինը, որը ծագումով մոլդովացի է, պատմել է, որ Խաչատուրյանն իրեն արգելել էր հանդիպել դուստրերին:

«Ես նրանց որպիսության մասին տեղեկանում էի Միշայի քույրերից, աղջիկներիս ընկերուհիներից: Նա անընդհատ հետևում էր երեխաների ամեն քայլին: Երբեմն, երբ Միշան տանը չէր լինում, նրանք շան հետ զբոսնելու պատրվակով տնից դուրս էին գալիս ու ինձ հետ հանդիպման գալիս: Բայց նրանք չէին պատմում, թե տանն իրականում ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ իմանայի, մի բան կմտածեի:

Բայց աղջիկներս խղճում էին ինձ ու ոչինչ չէին պատմում»,-նշել է կինը:

Նա մանրամասնել է, որ Խաչատուրյանի հետ ապրելու տարիներին մշտապես բռնության է ենթարկվել նրա կողմից: Կնոջ խոսքով՝ ամուսինը կարող էր կռիվ սարքել ամեն մի մանրուքից ու ծեծել իրեն:

Հայտնի է, որ նրանք միասին են ապրել 20 տարի: Խաչատուրյանը սկսել է կնոջը ծեծել առաջնեկի՝ Սերգեյ Խաչատուրյանի ծնվելուց հետո: Դրան ակնատես են եղել տղամարդու մայրն ու քույրերը: Ամուսնանալուց հետո նա 5 տարի կնոջը թույլ չի տվել բնակարանից դուրս գալ:2 августа 2018 года, мать сестер Хачатурян Аурелия Дундук перед избранием меры пресечения дочерям, обвиняемым в жестоком убийстве своего отца, у здания Останкинского суда. ФОТО Вячеслав Прокофьев/ТАСС

«Երեխաներիս զբոսնելու կամ մանկապարտեզ տանելու իրավունք ունեին միայն նրա քույրերը: Իսկ ես անգամ հեռախոսով չէի կարող խոսել առանց նրա թույլտվության»,-վերհիշել է Աուրելիան, որի պնդմամբ՝ ամուսինը ստիպում էր, որպեսզի նա ամեն տարի երեխա ունենար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...