Загрузка...

Life.tert.am-ը գրում է.

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի ավարտի մասին  Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Այն ժամանակ սցենարիստ Անի Մաղաքյանը չէր բացահայտել` երկրորդ մաս կլինի՞, թե՞ ոչ, թեև երկրպագուները սոցցանցերում պահանջում էին երկրորդ եթերաշրջան։

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվել է, որ հեռուստասերիալը կունենա երկրորդ մաս։ Նախապատրաստական աշխատանքները, գրեթե, ավարտվել են, մի քանի օրից կսկսվեն նկարահանումները։

Նոր եթերաշրջանի առաջին մանրամասները նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է  Tert.am Life–ին ու խոսել ոչ միայն նոր պատմության, այլև դերասանական կազմի փոփոխությունների մասին։ Այս անգամ ևս սցենարիստ խոստանում է ռոմանտիկ պատմություն։

Այսպիսով` երկրորդ եթերաշրջանում մեծ դերակատարում կունենան առաջին եթերաշրջանից 8 հերոս` Էդգար Իգիթյանի, Իննա Խոջամիրյանի, Սիսիան Սեփանյանի, Մարինկա Խաչատրյանի,  Միկա Ղափլանյանի, Հասմիկ Խոջյանի, Հովակ Գալոյանի, Նելլի Խերանյանի կերպարները։ Հնարավոր է, երբեմն, նկարահանվեն նրանց հետ առնչվող այլ կերպարներ, օրինակ, Դավիթ Հակոբյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...