Загрузка...

Life.tert.am-ը գրում է.
«Միսս ԱՊՀ 2017» Շուշան Երիցյանն օրերս Աստանայում էր, որտեղ թագադրեց «Միսս ԱՊՀ 2018» տիտղոսակրին։ Այսպիսի մրցույթներից յուրաքանչյուրն ունի իր կանոնակարգը, ըստ որի որոշվում է` գեղեցկուհին թագը կփոխանցի նոր տիտղոսակրի՞ն, թե՞ ամեն տարի նոր թագ կպատրաստվի, որը կմնա տվյալ տարվա հաղթողին։Tert.am Life–ի հետ զրույցում Շուշանը պատմեց, որ կազմակերպիչներն իրեն անակնկալ են մատուցել և թույլ են տվել, որպեսզի իր թագը մնա իր մոտ, իսկ 2018-ի տիտղոսակիր Տատյանա Ակուլենկոյի համար նոր թագ են պատրաստել։

«Եթե չեմ սխալվում, մինչև այս թագը փոխանցովի էր։ Չգիտեմ, ինչու որոշեցին նման անակնկալ մատուցել ինձ, բայց շատ հաճելի էր, որովհետև մեծ դժվարությամբ կբաժանվեի իմ թագից։ 1 տարվա ընթացքում շատ ես կապվում թագիդ ու դժվար է այն փոխանցել նոր գեղեցկուհուն»,– ասաց նա։

Շուշանի խոսքով` թագն իր մոտ պահելը կարևորում է, քանի որ նախ լավ հիշողություն է, բացի այդ, հետագայում կարող է այն ցույց տալ իր երեխաներին, օգտագործել ֆոտոշարքերի ժամանակ և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...