Загрузка...

Analitik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր եղած տարիներին ոչ մեկ անգամ է խոսել երկրի ղեկավարների նկարները այս կամ այն պաշտոնյայի աշխատասենյակում կախելու մասին՝ դա համարելով անթույլատրելի: Հայաստանում դեռ շարժման օրերին պաշտոնյաների սենյակներից անհետացան դեռ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարները, որոնց տեղը հիմա դատարկ է: Իհարկե, որոշ ժամանակ առաջ խոսել ենք այն մասին, որ, օրինակ, Արարատի քաղաքապետի աշխատասենյակում փակցվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարը, սակայն սա եզակի դեպքերից է:

Սրա փոխարեն դեռ շարժման օրերին շապիկներ հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի դեմքով: Իսկ հիմա արդեն օրագիր է հայտնվել վարչապետի հայտնի կերպարով:

Մեզ մնում է հասկանալ, թե ինչպես է սրան վերաբերում հենց վարչապետը, ով ժամանակին խոսքեր չէր խնայում նման դրսևորումները քննադատելու համար:

Загрузка...