Загрузка...

 Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ի՝ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք «Սթենդ ափ քոմեդի շոու» նախագծից հայտնի, դերասան Աղաս Մանուկյանին:

Դեմքի լուրջ արտահայտությամբ հումորային իրավիճակներ նկարագրող և այդ ամենը Լոռվա բարբառով համեմող Աղասը իրեն բնութագրելիս առանձնացնում է տաքարյուն լինելը, իսկ իր ամենամեծ թերությունը համարում է նիհար լինելը: Ասում է՝ քաշը ավելացնելու ուղղությամբ բազմաթիվ չստացված փորձեր է ունեցել:

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

-Տաքարյուն լինելս: Դա դրսևորվում է՝ կախված իրավիճակներից և կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ, բայց աշխատում եմ ինձ կառավարել:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

-Իմ նիհարությունը: Իհարկե փորձել եմ քաշս ավելացնելու ուղղությամբ քայլեր անել, բայց երբ հասկացա, որ դա ինձ գենետիկորեն է փոխանցվել, հույսս կտրեցի :): Մեր գեներում որոշակի տարիք կա, որի ժամանակ նոր սկսում ենք մի փոքր քաշ հավաքել: Ես անհամբեր սպասում եմ այդ տարիքին:

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում և անհաղթահարելի  համարում ե՞ք այդ վախը։

-Վախենում եմ օձից, իսկ ընդհանարպես վախենում եմ նաև շատ ճանաչված մարդ լինելուց, որովհետև դա առաջացնում է որոշակի սահմանափակումներ և այդքան էլ հաճելի չէ:  Ինձ մոտ այդ խնդիրն, իհարկե, չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...