Загрузка...

Հետաքննությունը խստացրել է երեք քույրերին առաջադրված մեղադրանքը, որոնց կասկածում են Մոսկվայում հոր սպանության մեջ։ Այս մասին հայտարարել է Օստանկինի դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովան։

«Դատարան ներկայացրած նյութերի համաձայն՝ նրանց առաջադրվում է քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի 105-րդ կետը («սպանություն մի խումբ անձանց կազմում»)»,-ասել է Սելիվանովան։

Ավելի վաղ Մոսկվայի Օստանկինի դատարանը 72 ժամով երկարաձգել է 18-ամյա Քրիստինա Խաչատուրյանի կալանքը։

Մինչ այդ դատարանը 72 ժամով երկարաձգել է նաև 17-ամյա Մարիա Խաչատուրյանի և 19-ամյա Անգելինա Խաչատուրյանի կալանավորման ժամկետը՝ հոր սպանության գործով։

Աղջիկները հայտարարել են, որ տղամարդը երկար ժամանակ իրենց բարոյական վնաս էր պատճառում։

Загрузка...