Загрузка...

Վստրեչի Ապերը ձերբակալվել է. newsbook.am

Իրավապահ համակարգին մոտ կանգնած NewsBook-ի աղբյուրները տեղեկացնում են, որ կեսգիշերին Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել:

Բանից պարզվում է, որ ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին հունիսի 4-ին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ:

Այնուհետև ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Վարդանյանին: Պատմությունը սկսվել էր այն պահից, երբ Վարդանյանը, տեղեկանալով եղբոր դստեր և Մամիկոնի միջև տեղի ունեցած սեռական կապի մասին, որոշել էր տեսնել Բագրատունուն:

Վստրեչի Ապերի մասին այս տարիներին շատ է գրվել, իսկ ահա Մամիկոն Բագրատունին բոլորովին նոր երևույթ է հայկական իրականության մեջ: «Թավշյա հարաբերություններ հեղափոխությունից առաջ» հրապարակման մեջ մենք որոշակիորեն անդրադարձել էինք Բագրատունուն: Չէինք էլ կարող պատկերացնել, որ այս գործը նույնպես առնչվում է Բագրատունու՝ մտերիմների շրջանում Մոշ փաղաքշական  անունով հայտնի երիտասարդի հետ:

Իսկ Մոշը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ լուսանկար հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շատ չանցած խմբագրությունը նամակներ ստացավ ՀՀ քաղաքացիներից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը:

Կամաց-կամաց հասկացանք, որ Մամիկոն Բագրատունին էլիտար կանանց սիրավեպերի մեջ ներքաշելու, այնուհետև նրանց օգտագործելու մեծ վարպետ է: Զանգահարողներից մեկը մեզ խնդրել էր ճշտել պատմությունը՝ ինչպե՞ս է Մամիկոնը դարձել Բագրատունի, պնդում էր, որ դա նրա իսկական ազգանունը չէ: Մյուսը պատմում էր փոխանցված բանկային հաշիվների մասին:

Լուսանկարում՝Մամիկոն Բագրատունին է՝ Մոշը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Загрузка...