Загрузка...

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝

Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սևանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:

Փաստորեն, նրա կատարած փորձը փորձանք է բերել հենց իր գլխին, և Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Загрузка...