Загрузка...

Հանրապետության 2-րդ նախագահի կալանավորման հանրային ուշադրության ֆոնին ու հավանաբար այդ առիթից օգտվելով՝ Առողջապահության նախարարն արեց այն, ինչ ցանկանում էր անել նշանակվելու առաջին իսկ օրվանից, բայց չուներ դրա համար ոչ ապացույցներ, ոչ էլ մասնագիտական համայնքի աջակցություն։ Այսօր նա աշխատանքից ազատեց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին։

Ազատեց, ազատեց, Աստված իր հետ։ Անկախ պատճառներից տգեղ վարվեց։ Հենց այն պատճառով, որ իր դիմաց կանգնած է եղել պրոֆեսիոնալ, պատկառելի ճանապարհ ու տարիք առած մարդ։ Այդպես չեն վարվում ու այդպես հրաժեշտ չեն տալիս։ Չէիք ուզում, որ աշխատեր. կանչեիք, ասեիք, շնորհակալ ենք Ձեր ծառայությունների համար, բայց հիմա երկիրը, համակարգը այլ ուղղությամբ է գնում, մեզ այլ մարդիկ են պետք։ Ցանկանո՞ւմ էիք ստուգել պետբյուջեից ստացած փողերի արդյունավետությունը՝ թող նոր տնօրենն աուդիտ անցկացներ, հետո, եթե կասկածները չփարատվեին կհրավիրեր քննչական մարմիններին։ Նոր տնօրենին էլ թող ներկայացներ հ

Загрузка...