Загрузка...

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 24-ին Արարատի մարզի քաղաքներից մեկի բնակիչ 51-ամյա Մ․Վ․-ն իր բնակության վայրի Ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա ապրիլին տանը, ննջասենյակում իր որդին՝ 33-ամյա Ա․ Խ․-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Վ․-ն իրավապահներին հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է որդու արարքի համար։ Այսօր գիշերը ժամը 01։30-ի սահմաններում տղան նորից փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Երբ ինքը ննջասենյակում քնած է եղել, տղան մտել է ներս, փորձել է բարձրացնել վերմակը և նորից տիրանալ իրեն։

Загрузка...