Загрузка...

Life.tert.am-ը գրում է.

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն իրենց որդիների՝ Ալբերտոյի և Ռոբերտոյի հետ այս օրերին վայելում են հանգիստը Եգիպտոսում, որտեղ կհանգստանան 11 օր։

Հռիփսիմեն Tert.am Life–ին է տրամադրել ընտանեկան հանգստի լուսանկարներն ու պատմել, որ Եգիպտոսում իրենց հետ են նաև իր ծնողներն ու քրոջ ընտանիքը։

«Արդեն 10 տարի է` համատեղ ենք կազմկերպում հանգիստը։ Ռոբերտոն էլ շատ կապված է պապայիս հետ, իրեն հանգիստ չի տալիս, ամենուր նրա հետ է»,– ասաց երգչուհին, ապա նկատեց, որ թեև որդին փոքր է` մեկուկես տարեկան, սակայն հանգիստը չի բարդացնում։

«Ռոբերտոս շատ լավ ճուտիկ է։ Երկրորդ անգամ է մեզ հետ գալիս ծով ու շատ լավ է զգում իրեն, շատ է սիրում ջուրը և շատ խելոք է։ Էստեղ էլ հրաշք եղանակ է։ Հատուկ ենք ընտրել Եգիպտոսը, որպեսզի ցուրտ չլինի։ Բացի այդ, Կարմիր ծովը շատ օգտակար է։ Այն հրաշք է իր ծովային ընդերքով»,– ընդգծեց Հռիփսիմեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...