Загрузка...

Tert.am-ը գրում է.

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մոսկվա այցի շրջանակում հարցազրույց է տվել ռուսական EG.RU-ին և պատմել իր ընտանիքի, աշխատանքի, նոր պարտականությունների ու երազանքների մասին:

Նա պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթության ու իրենց սիրո պատմության մասին։

«Մեր ծանոթության և սիրո պատմությունը Հայաստանում շատերին է հայտնի: Ռուս ընթերցողի համար ես կպատմեմ: Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի այդ անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նրանով հիանում էին, նրան օրինակ էին բերում, նրա աշխատանքները վկայակոչում էին:

«Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն է»՝ լսում էի ես՝ դեռ ծանոթ չլինելով հերոսին»,-պատմել է Աննա Հակոբյանը:

Այնուհետ առաջին կուրսի ուսանողուհի Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր ապագա վարչապետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Загрузка...