Загрузка...

Tert.amLife-ը գրում է.

Դերասան Դավիթ Գրիգորյանը, որը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Աբելի քույրը», այնուհետև «Կյանքը շարունակվում է» հեռուստանախագծերով, պատրաստվում է հայր դառնալ։ Կինը` Մանուշակը, նրան  միանգամից 2 երեխա կպարգևի, երկուսն էլ աղջիկ։

Tert.am Life–ի հետ զրույցում Դավիթը պատմել է զգացմունքային խառնաշփոթի, դստրերի ծննդին նախապատրաստվելու և մեծ երջանկության մասին, որը հիմա ապրում է։

«Չէի պատկերացնում, որ կարող եմ հայրիկ դառնալ։ Քեզ թվում է` դեռ  շատ փոքր ես երեխա ունենալու համար, ինքդ դեռ երեխա ես։ Մի զանգ, մի ակնթարթ ու հասկանում ես, որ կյանքդ հաջորդ փուլ է մտնում։ Սկզբում իմացանք, որ բալիկի ենք սպասում, կրկնակի շոկ էր, երբ իմացանք, որ զույգ երեխայի ենք  սպասում»,– պատմեց Դավիթը, ում հղիության լուրից շփոթված կինը հեռախոսով է հայտնել նորությունը։

Մինչև երեխաների սեռը պարզելն ամուսիներն ունեին իրենց ենթադրությունները, որպես տղամարդ, Դավիթն ուզում էր տղա ունենալ ու պատրաստ էր նույնիսկ «գրազ գալ», որ երեխաներից առնվազն մեկը տղա է, սակայն պարզել են, որ երկուսն էլ աղջիկ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Загрузка...