Загрузка...

1in.am-ը գրում է

29-ամյա Եվգենի Ռիզանովը և Քսենյա Խոդիկինան Ռուսաստանից կանանց Նյու Յորք են բերել «մարմնավաճառությանը նպաստող բարդ, երկարաժամկետ օպերացիայի շրջանակներում»,– պատմել է շրջանային դատախազի օգնական Ջեյմս Լինչը։ Գործով ևս մեկ մեղադրյալ է հանդիսանում Արկադի Բաշկատովը։ Նրանք երեքով սեքս–արդյունաբերության աշխատակիցներին տեղավորել են Բրուկլինում և աշխատանքի են ուղարկել Նյու Յորք։ Դա շարունակվել է 2015-ի հունիսից մինչև 2018 թվականի հունիս ամիսը։

Похожее изображение

Պատասխանողները գումարը կիսել են կանանց հետ, սակայն թելադրել են պահվող տոկոսների պայմանները,– նշել է Լինչը։

Դատարանում Ռիզանովն ու Խոդիկինան իրենց մեղքը չեն ընդունել։ Նրանց փաստաբանը խնդրել է դատավորին՝ Խոդիկինիային առանց գրավի ազատ արձակել։

Դատարանը Խոդիկինայի ազատ արձակման համար գրավի գումար է որոշել՝ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով, իսկ նրա ամուսնու համար՝ 100 հազար դոլարի չափով։

ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Загрузка...