Загрузка...
Sicherheitsrisiko Warndreieck: Tests des TЬV Rheinland ergaben bei einigen Produkten deutliche Schwдchen bei der Standfestigkeit.

«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 21-ին` ժամը 06:57-ին  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻն կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին: Բախման հետևանքով ավտոմեքենայի ուղևորները՝ Գ. Բ.-ն և Վ. Հ.-ն տեղում մահացել են:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել Գ. Բ.-ի ու Վ. Հ.-ի դիերը:

Загрузка...