Загрузка...

Երևանի 39-ամյա բնակիչը աստիճանահարթակում  սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևանի բնակիչը՝ 13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է, 39 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է։

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

Загрузка...