Загрузка...

Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 18-ին ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երեւանի բնակիչ 53-ամյա Արմեն Գեւորգյանի վարած NEOPLAN 116 մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու ԿԱՄԱԶ մակնիշի 35 RF 513 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Բախման հետեւանքով ԿԱՄԱԶ-ը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ԿԱՄԱԶ-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը հենց նա է եղել. շրջադարձ կատարելիս չի զիջել ավտոբուսի վարորդին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Загрузка...