Загрузка...

168.am-ը գրում է.

Առյուծ: Իշխող են, կարողանում են ռոմանտիկ լինել, խաղալ: Այս հակադրությունը գրավում է կանանց: Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները, որպես կանոն, չափազանց ինքնավստահ են, հոգատար նրանց հանդեպ, ովքեր իրենց կողքին են: Առյուծի սիրելին իրեն միշտ պաշտպանված է զգում, չի ձանձրանում այդպիսի տղամարդու կողքին:

Երկվորյակներ: Զգացմունքային են, ժպտերես, հումորի լավ զգացում ունեն: Շատ են սիրում և կարողանում են շփվել: Լավ հռետոր են, հոգեբան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հաճոյախոսություններ անել, բարձրացնել տրամադրությունը, տեղին նվերներ տալ: Կարողանում են իրենց դրսևորել հասարակության շրջանում: Հենց այս հատկությունները Երկվորյակներին գիտակ են դարձնում:

Այծեղջյուր: Հմայիչ են, համարձակ, կամակոր, միայնակ… Այծեղջյուրի հատկությունները գրավում են բազմաթիվ կանանց: Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչների հայացքը կարող է շփոթեցնել նույնիսկ ամենամեծամիտ կնոջը: Այս ամենին գումարվում է նաև նյութական ապահովվածությունը, որին Այծեղջյուրները հասնում են աշխատասիրության շնորհիվ:

Կշեռք: Գրեթե յուրաքանչյուր կին կայունություն է սիրում, իսկ Կշեռքներն առանձնանում են հենց կայունությամբ, հավասարակշռվածությամբ, կոնսերվատիվ գաղափարներով: Այսպիսի տղամարդու կողքին կինն իրեն կարող է հարմար, անվտանգ զգալ: Սիրելի կնոջը խաղաղություն են նվիրում: Կանանց դուր է գալիս սկանդալներ չսիրող, ոչ բռնկուն Կշեռքների կերպարը:

Նյութի աղբյուր՝ https://168.am/2018/07/16/981655.html
Загрузка...